Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ ձեզ՝ շինանյութի վաճառքով զբաղվող ո՞ր խանութն է լավագույնը Հայաստանում»:
Հարցվածներից ամենաշատը՝ 40% (1890 ձայն) իրենց ձայնը տվել են «Իդեալ» համակարգի օգտին, 29%-ը (1360 ձայն)՝ «Շեն դեկոր»–ի, 23%-ը (1080)՝ «Նոր տան»:
Նշենք, որ «Իդեալ» համակարգն այսօր շինանյութի խանութ-սրահների ամենամեծ ցանցն է տարածաշրջանում: Այն ներկայանում է ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներով, որոնցից 6-ը գործում են ՀՀ մարզերում՝ Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին և Մարտունի քաղաքներում:
Հանրապետության բնակչությանը «Իդեալ» համակարգը ներկայացնում է ավելի քան 30.000 ապրանքատեսականի և մատուցում ավելի քան 100 բարձրակարգ ծառայություն: «Իդեալ» համակարգը համագործակցում է նաև ավելի քան 180 եվրոպական ընկերությունների հետ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Շեն Հոլդինգ»-ի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1970 թվականից, երբ Հայաստանում ստեղծվեց «ՀայԳունՄետ»՝ գունավոր մետաղների պետական մատակարարման ամենախոշոր ձեռնարկությունը: 1995թ. այն սեփականաշնորհվեց և վերակազմավորվեց «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ի: Միավորվելով Huntsman Building Products ընկերության հետ՝ «Շեն-Կոնցեռնը» վերակազմավորվել է «Շեն Հոլդինգ»-ի, որն այսօր իր մեջ ներառում է «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ, Huntsman Building Products և «Շեն Գրուպ» ընկերությունները:
Մինչև 1999թ. «Շեն-Կոնցեռն»-ը զբաղվում էր շինանյութերի ներմուծմամբ և վաճառքով: Այնուհետև, ղեկավարությունը կայացրեց ռազմավարական որոշում. զարգացնել հայկական արտադրությունը, աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում, ընկերությունը հիմնեց իր սեփական առաջին արտադրամասը և այսօր հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողներից մեկը:
«Նոր տուն» խանութների ցանցը, որը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ներկայացնում է «Բարսիս» ընկերությունը, որն ավելի քան 10 տարի է ինչ ներկայանում է շինարարական նյութերի շուկայում և արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: