Թուրքիայի սահմանին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների դեմ բողոքի նպատակով ցույցերն ու անկարգությունները չեն դադարում: Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ևս անհանգիստ է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայա կոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երկրի արևելյան Բինգյոլի շրջանում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության պետ Աթալայ Ուրքերի և նրա օգնականների վրա:
Ոստիկանության պետը ծանր վիրավորվել է, իսկ նրա օգնականներից երկուսը մահացել են: Իրավապահ մարմինները սպանել են հարձակվողներից չորսին, որոնք փորձ են արել ավտոմեքենաներով փախչել:
Թուրքիայում հոկտեմբերի 7-ից սկսված անկարգությունները տարածվել են երկրի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Կատարվող իրադարձությունների հետևանքով ձերբակալվել են մի քանի հարյուր մարդ, զոհերի թիվը անցնում է երկու տասնյակից: Թուրքիայի որոշ շրջաններում առժամանակ դադարեցվել են դա սերը: