Մադրիդի «Ռեալի» վետերանները նվազագույն հաշվով պարտության են մատնել կատալոնական «Բարսելոնայի» վետերաններին Panamá Legends Cup-ի խաղում:

Հանդիպման միակ գոլը հեղինակել է Էդվին Կոնգոն, ով մադրիդյան թիմի ֆուտբոլիստ է եղել 1999-2002 թթ-ին, սակայն թիմի ոչ մի խաղի չի մասնակցել:

Երկու թիմերի կազմից հանդիպմանը մասնակցել են Լուիշ Ֆիգուն, Սալգադոն, Ռիվալդոն, Կլյուվերտը, Էդգար Դավիդսը, Սամորանոն և այլք: