Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի առաջիկա հանդիպման ընթացքում կարող է արծարծվել Վրաստանի արեւելյան շրջանի և Դաղստանի միջև նոր ճանապարհի կառուցման հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:
«Մենք առայժմ ճանապարհի կառուցման պլանների վերաբերյալ տեղեկատվություն ունենք միայն ԶԼՄ-ներից, և Ռուսաստանը մեզ նման առաջարկով չի դիմել: Բայց բացառված չէ, որ այդ թեման կարծարծվի Աբաշիձեի և Կարասինի հանդիպման ժամանակ»,- լրագրողներին հայտարարել է Փանջիկիձեն:
Նրա խոսքով՝ «դա կլինի առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձանագիրը: Առայժմ Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր չենք ունեցել առեւտրական ու տնտեսական հարաբերությունների առումով»:
Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, ինչպես ենթադրում է, կկայանա հոկտեմբերի 15-16-ին Պրահայում, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: