Ֆրանսիայի Ռուբե քաղաքում թուրք աշակերտը նկատողության է արժանացել Հայոց ցեղասպանությունը հերքելու և ժխտողական կեցվածք ընդունելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկցնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քաղաքի Սանթ Աննե քոլեջում դասի ժամանակ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ մեկ այլ աշակերտի հետ վիճաբանության բռնվելուց հետո ուսուցիչը դուրս է արել Իբրահիմ Քութլուին: Ավելի ուշ քոլեջի ղեկավարությունը աշակերտի ընտանիքին նամակ է հղել, որում, ներկայացնելով նրանց որդու պահվածքը դասի ժամանակ, նշել է. «Մեր դպրոցում տեղ չի կարող գտնել քաղաքականությունն ու ազգայնականությունը:
Եթե ձեր որդին շարունակի նման պահվածք դրսևորել, ապա մեր դպրոցի կարգապահական կոմիտեն կքննարկի նրան հեռացնելու հարցը»: