Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պարոն Կլիխի' որպես Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար, պաշտոնավարման ավարտից հետո հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Սենատոր Բ.Կլիխը հոկտեմբերի 16-ին, մասնակցելու է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկության բացման արարողությանը: