Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի կարծիքով Հայաստանի հավաքականում կա աճ և զարգացում:
«Հայաստանի հավաքականը լավ տպավորություն թողեց հատակես առաջին կեսում: Նրանք կազմակերպված էին խաղում: Նկատվում էր նաև, որ սերբերի հետ խաղից դեռ հոգնած էին: Սակայն Հայաստանի հավաքականում առկա է զարգացում և աճ: Ես կցանակային, որ Հայաստանի հավաքականը հաղթահարեր խմբային փուլը, ձեր հավաքականի համար հնարավորություններ ես տեսանու եմ »-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց Դիդյե Դեշամը:
Աշխարհի նախկին չեմպիոնի խոսքում իր համար կարևորը Հայաստանի հետ խաղի արդյունքն է: «Մենք խփեցին երեք գոլ և բաց չըթողեցինք ոչ մեկը: Հայաստանի հավաքականը լավ պրեսինգի է դիմում առաջին գծում»,-ասաց Դեշամը:
Անդրադառնալով իր թիմի նորեկներին' ֆրանսիացի մասնագետը փաստեց, որ խաղացողները հաստատեցին իրենց խաղային որակները, իսկ նորեկները ընդունեցին Ֆրանսիայի խաղային ձեռագիրը:«Ժինյակը ցույց տվեց, որ լավ խաղային մարզավիիճակում է: Նա այլ մակարդակի հարձակվող է և ցույց տվեց որ կարող է հանդես գալ թիմում»,-եզրափակեվ Դեշամը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը ընկերական խաղում, 0-3 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ազգային թիմին: