Հայաստանի հավաքականը լավ փակվել էր և թույլ չէր տալիս մեզ խաղալ այնպես, ինչպես պլանավորել էինք: Այս մասին մեր ընտրանու դեմ ընկերական խաղից հետո հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Եկեք չթերագնահատենք այս հաղթանակը: Հաստատեցինք այն խաղամակարդակը, որը ցույց էինք տվել սեպտեմբերին: Այս անգամ մրցակիցն այլ էր: Նրանք առաջին խաղակեսում փորձության ենթարկեցին մեզ: Հայաստանի հավաքականը լավ փակվել էր և թույլ չէր տալիս մեզ խաղալ այնպես, ինչպես պլանավորել էինք: Հեշտ չէր, բայց մեզ հաջողվեց 4 գոլ հեղինակել, որոնցից երկուսը խփեց Բենզեման: Ամենևին էլ հեշտ չէր, ինչպես թվում էր առաջին հայացքից,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ն: