Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը կրեց ֆրանսիացիների ավագի թևկապը:
«Ռեալի» 21-ամյա ֆուտբոլիստն ավագի թևկապը ստացավ Բլեզ Մատյուիդիի փոխարինումից հետո:
Արդյունքում Վարանը դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը: Ֆուտբոլիստն ազգային ընտրանու կազմում անցկացրել է 15 խաղ:
Հիշեցնենք, որ «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: