Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան հայտարարել է, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները պակաս ուշադրության արժանի չեն, քան Մեսսին, Նեյմարը և Սուարեսը:
«Սուարեսն ունակ է դաշտում որոշիչ դեր ունենալու: Համոզված եմ, որ նա «Բարսելոնայում» շատ գոլեր կխփի: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա Աստված տա՝ նա երկար խաղա մեր թիմում: Նույնիսկ նրա մանկության տարիներին երևում է, որ նա ֆենոմեն է: Սակայն միայն այս ֆուտբոլիստների մասին խոսելն անարգանք է թիմի մյուս ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր իրենց աշխատանքը նույնքան լավ են կատարում»,- Ալբայի խոսքը մեջբերում է Marca-ն: