Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այցելել է հանրապետության հարավային թև:Ըստ «Tert.am» լրատվականի ՝  Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

 

Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը և համախմբումը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ այն համարելով համազգային նշանակության խնդիր:

 

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք