Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին այցելել է հանրապետության հարավային թեւ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

 

Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հետ սահմանագծի ամրապնդման խնդիրներին:

 

Երկրի ղեկավարը հարավային թեւի եւ ամբողջ հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ամենահուսալի գրավականն է համարել երկրի անվտանգության ապահովումը, որն իրականացնում է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը պահպանելու ուղղությամբ:

 

Այցելությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: