Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղ եւ ծանոթացել տեղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԱՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի կողմից հիմնադրված «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին՝ դպրոցի տեխնիկական հագեցվածության գործում ունեցած ավանդի համար` նշելով, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումը հանրապետությունում կրթության զարգացման կարեւոր ուղղություններից մեկն է: