Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այցելել է հանրապետության հարավային թև:
Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը և համախմբում ը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ այն համարելով համազգային նշանակության խնդիր:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: