Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել «չկանխամտածված սպանություն» հոդվածով՝ Total ընկերության նախագահ Քրիստոֆ դե Մաժերի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռների վթարների ֆրանսիական հետաքննության բյուրոն Մոսկվա է ուղարկել երեք փորձագետների՝ աղետի հանգամանքները պարզելու համար: