Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հոկտեմբերի 21-ին' ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Օրբելի եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը և հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել:

 

Մեկնած օպերատիվ խումբը 1938թ. ծնված Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:

 

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: