Ուկրաինայում զինադադարը խախտվում Է առավելապես ուժայինների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵԱՀԿ-ի պատվիրակության՝ հոկտեմբերի 20-ի հաշվետվությունում, որը հոկտեմբերի 22-ին հրապարակվել Է կազմակերպության կայքում:

 

Սույն եզրակացությանը Եվրակազմակերպության դիտորդները հանգել են Վերահսկողության եւ համակարգման համատեղ կենտրոնի ներկայացուցիչների, որի կազմի մեջ մտնում են ռուսաստանցի եւ ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապեությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո: Ինչպես նշված Է հաշվետվության մեջ, հանդիպումը տեղի Է ունեցել Դեբալցեւոյում՝ Կրամատորսկից (Դոնեցկի մարզ) 100 կիլոմետր հարավ - արեւելք ընկած շրջանում:

 

«Վերահսկողության եւ համակարգման համատեղ կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են հրադադարի խախտման 75 դեպքերի մասին, որոնցից 15-ը հաջողվել Է հաստատել: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատասխանատու են դրանցից երկուսի համար, իսկ ուկրաինացի զինվորականները՝ 13-ի համար»,- ընդգծված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: