Ժամանակի ընթացքում Տաջիկստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է դառնալ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

 

«Մենք բանակցում ենք մեր տաջիկ գործընկերների հետ: Նրանք հանգամանորեն քննարկում են հնարավոր անդամակցության պայմանները: Մենք մեծ հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Տաջիկստանը ԵՏՄ անդամ կդառնա», - Դաշնության խորհրդի նախագահի խոսքերը մեջբերում է աղբյուրը:

 

Մատվիենկոն հիշեցրել է, որ ԵվրԱզԷՍ-ը լուծարվել է ԵՏՄ-ի ձևավորման հետևանքով:

«Սակայն 56 պայմանագիր, որոնք գործել են ԵվրԱզԷՍ-ի շրջանակում, շարունակվում են, և Տաջիկստանը այդ համաձայնագրերի մասնակից է», - հավելել է նա:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն արտոնյալ պայմաններ է տրամադրել տաջիկ միգրանտներին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները: