Նախագահ Բարաք Օբաման պետք Է ներողություն խնդրի ամերիկացի ժողովրդից եւ պաշտոնաթող լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր Էջում հայտարարել Է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամպը:

 

«Եթե այդ բժիշկը, որը հապճեպորեն Նյու Յորք Է ժամանել Արեւմտյան Աֆրիկայից, հիվանդ Է Էբոլայով, ապա Օբաման պետք Է ներողություն խնդրի ամերիկացի ժողովրդից եւ պաշտոնաթող լինի»,- գրել Է Թրամպը:

 

Հայտարարության համար առիթ Է ծառայել Նյու Յորքում Էբոլա տենդի ախտանշաններով հիվանդի հոսպիտալացման մասին լուրը: Խոսքը վերաբերում Է 33-ամյա Քրեյգ Սփենսերին, որը վերադարձել Է Գվինեայից, որտեղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության շարքերում պայքարում Էր Էբոլայի դեմ: Միլիարդատիրոջ կարծիքով՝ տեղի ունեցածի համար մեղավոր Է, ամենից առաջ, ԱՄՆ-ի նախագահը:

 

«Ես շաբաթներ շարունակ նախագահ Օբամային ասում Էի, որ դադարեցվեն թռիչքներն Արեւմտյան Աֆրիկայից: Դա այնքան պարզ Է, բայց նա հրաժարվում Էր: Լիակատար անտեղյակություն»,- գրել Է Դոնալդ Թրամպը: «Բարաք Հուսեյն Օբաման անհամեմատ ավելի վատ նախագահ Է, քան Ջիմի Քարտերը»,- հավելել Է նա:

 

Մինչ օրս ԱՄՆ-ում Էբոլա տենդից մահացել Է լիբերիացի Թոմաս Դունկանը, նրան բուժելիս վիրուսով վարակվել Է բուժքույրերից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: