Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն Իրանի հետ բանակցություններ կվարի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը վերջնական համաձայնության դեն հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ, հնարավոր Է՝ նաեւ նոյեմբերի 24-ից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Էշթոնը լրագրողներին:

 

Եվրոպական դիվանագիության ղեկավարի պաշտոնում Էշթոնի լիազորությունները լրանում են հոկտեմբերի վերջին: Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին, որն Էշթոնին կփոխարինի ԵՄ-ում նրա ներկայիս պաշտոնում, հայտարարել Է, որ իր նախորդը կշարունակի իրանական դոսյեով զբաղվել մինչեւ նոյեմբերի 24-ը, երբ պետք Է ձեռք բերվի վերջնական պայմանավորվածությունը:

 

«Ես հետագայում Էլ կհանդիպեմ ձեզ հետ, որովհետեւ ես շարունակում եմ վարել իրանական բանակցությունները»,-ասել Է Էշթոնը: Պատասխանելով այն հարցին, թե կարող Է արդյոք նա Իրանի խնդրով իր լիազորությունները շարունակել նաեւ այդ ժամկետից հետո, դիվանագիտության ղեկավարը նշել Է. «Ինձ խնդրել են դրանք վարել մինչեւ գործի ավարտը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: