Հոկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, 7-րդ կողի կոտրվածք, ծնկերի սալջարդ» ախտորոշմամբ ժամը 21.50-ին բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Միքայել Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել էր երկու օր առաջ՝ իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 24-ին ոստիկանները պարզել են, որ Միքայել Մ.-ն իր մատնանշած օրը վնասվածքներն ստացել է գտնվելով իր եղբոր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում, որը բախվել էր Ակնալիճ գյուղում կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի:
Քննությունը շարունակվում է:
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Կարեն Թ.-ն և հայտնել, որ Լուսագյուղ գյուղում ծառից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտեմբերի 24-ին ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Էջմիածին ճանապարհին՝ Գրիբոյեդով գյուղի հատվածում, ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: