Օգոստոսի 6-ին, ժամը 06.53-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Արագած լեռան Քարե լճի մոտակայքում ընկել է՝ վնասելով ոտքը և գլուխը. անհրաժեշտ է շտապօգնություն:

 

Ժամը 07.20-ին կրկին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան վրա (Քարե լճից դեպի հյուսիսային խառնարանի մոտակայք) արշավախմբի անդամներից (3 քաղաքացի) մեկը ընկել և վնասել է ոտքը. քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: