Ուկրաինայի քաղաքացիների համար բացվել են առաջին արտասահմանյան ընտրատեղամասերը, որտեղ կանցկացվեն Գերագույն ռադայի ընտրությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ–ը:

 

Ռուսաստանում իրենց աշխատանքն են սկսել Եկատերինբուրգի և Նովոսիբիրսկի ընտրատեղամասերը, ինչպես նաև բացվել են Ուկրաինայի դեսպանատներին կից ընտրատեղամասերը Մալազիայում և Ավստրալիայում:

 

Նախկինում հաղորդվել էր, որ Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ քվեարկել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Դոնի Ռոստովի, Նովոսիբիրսկի և Եկատերինբուրգի ընտրատեղամասերում: