Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր - Մալիշկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Եղեգնաձոր - Մալիշկա 6-րդ կմ-ում բախվել են «Միթսուբիշի» մակնիշի 96AT966 պ/հ(վարորդ՝ Ա. Ս.) և «Օպել» մակնիշի 60ՕՍ099 պ/հ (վարորդ՝ Ն. Թ., ծնվ. 1984թ.) ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն.Թ.-ը և «Օպել» մակնիշի ուղևորներ Ա. Ս.-ը (ծնվ.1988թ.), Ա. Օ.-ը (ծնվ.1975թ.), Հ. Վ.-ը (ծնվ.1951թ.) և Լ. Ա.-ը (ծնվ.2013թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: