Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Սիրեկան Բադալյանի վարած «Զիլ» մակնիշի 34 DM 023 համարանիշի և Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Անտոնյանի վարած «Վազ 2106» մակնիշի 23 ՕՕ 974 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում էShamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «06»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 21-ամյա Հայարփի Ադոյանը և Արուճ գյուղի բնակիչներ՝ 52-ամյա Արամ Տիգրանյանը, 23-ամյա Աշոտ Անտոնյանը, Հովհաննես Խաչատրյանը մարմնական վնասվածքներով գյուղացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: պերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմը:
«06»-ի վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, վիրավորներից Ա. Անտոնյանը պայմանագրային զինծառայող է, իսկ Հ. Խաչատրյանը նույնպես աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում