Ճապոնիայում հոկտեմբերի 27-ին հոսպիտալացվել է մի մարդ, որին կասկածում են Էբոլա տենդով հիվանդանալու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:

 

Ինչպես նշվում Է, տղամարդը, որի Ճապոնիա է ժամանել Տոկիոյի Հանեդա միջազգային օդանավակայանով, գանգատվել Է առողջական վիճակից: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին ժամանակներս նա այցելել Էր Արեւմտյան Աֆրիկայի երկրներից մեկը. այժմ նա գտնվում Է Տոկիոյի հիվանդանոցում: Սպասվում Է, որ հիվանդության ստուգման արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 28-ի առավոտյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: