Էբոլա տենդով վարակված առաջին իտալացին նոյեմբերի 25-ի առավոտյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով հասցվել Է Հռոմի Պարտիկա դի Մարե ռազմական օդանավակայան, այնտեղից շտապօգնության հատուկ մեքենայով տեղափոխվել Է "Lazzaro Spallanzani" Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

 

Խոսքը բժշկի մասին Է, որը Սիեռա Լեոնեում աշխատում Էր իտալական Emergency հայտնի մարդասիրական կազմակերպության շարքերում, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ առայժմ չեն բացահայտելու իրենց աշխատակցի անձը: Հիվանդը տեղավորվել Է «հատուկ անվտանգության» հատուկ սարքավորված պալատում:

 

Չնայած այն բանին, որ Իտալիայի իշխանություններն արդեն քանիցս հայտարարել են, որ նման պայմաններում Էբոլա վիրուսով վարակվելու հավանականությունը հավասար Է զրոյի, մահացու վտանգավոր հիվանդության հանդեպ վախը բնակչության շրջանում ակներեւ Է, նշում են տեղական ԶԼՄ-ները:

 

«Չի կարելի խուճապ ստեղծել: Հիվանդը ոչ մի շփում չի ունեցել ու չի ունենալու հասարական քաղաքացիների հետ: Նրանով զբաղվելու Է միայն հատուկ պատրաստված անձնակազմը»,-այդ կապակցությամբ հայտարարել Է Իտալիայի առողջապահության նախարար Բեատրիչե Լորենցին:

 

Սա Էբոլա տենդով վարակված հիվանդի բուժման արդեն 21-րդ դեպքն Է Աֆրիկայի սահմաններից դուրս:

 

Առողջապահության համաշխարհային կազմակեպության տվյալներով՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել Է 5420-ի, ընդամենը գրանցվել Է վարակման ավելի քան 15 հազար դեպք: Տվյալները վերաբերում են ութ երկրի, որտեղ տարածվում Է տենդը: Վարակման եւ մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: