Ավելի քան 25,5 հազար մարդ Էբոլա տենդով վարակված է մնում առավել տուժած երեք երկրներում՝ Գվինեայում Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայի այդ երեք երկրում վարակված է մնում 25 հազար 516 մարդ: Էբոլա տենդից մահացել է 10 հազար 573 մարդ:
Վարակվածներն առավել մեծ թիվ են կազմում Սիեռա Լեոնեում՝ 12 հազար 139: Առավել մեծ թվով մարդիկ են մահացել Լիբերիայում՝ 4 հազար 408, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: