Էբոլա տենդով հիվանդացածների թվաքանակը կարող Է հասնել 20 հազարի, նախքան կհաջողվի կանգնեցնել համաճարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը, հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
Դա ավելի քան վեց անգամ գերազանցում Է այն մարդկանց թիվը (3062), որոնք այժմ համարվում են Էբոլայով վարակվածներ:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի բռնկումն արդեն 1552 մարդու կյանք Է խլել: Հիվանդանալու դեպքերի ավելի քան 40 տոկոսը գրանցվել Է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Վիրուսի բռնկում Է արձանագրվել Սիեռա Լեոնեում, Լիբերիայում, Գվինեայում եւ Նիգերիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: