Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ անցկացվող հակաահաբեկչական գործողության շրջանակներում ԱՄՆ-ի ծախսերն օրական ավելացել են 700 հազար դոլարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ծախսերն աճում են»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Ռազմական գերատեսչութան տվյալների համաձայն՝ ծախսերի վերահաշվումից հետո պարզ Է դարձել, որ ներկայում ԱՄՆ-ի կառավարությունը գործողությունն իրականացնելու համար ստիպված Է օրական ծախսել 8,3 մլն դոլար, ավելի վաղ այդ գումարը կազմում Էր 7,6 մլն դոլար:

 

Ընդամենն այս տարվա օգոստոսից, երբ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն սկսեցին ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի զինյալների դիրքերին, Սպիտակ տունը ծախսել Է 580 մլն դոլար: Աղբյուրի խոսքով՝ ավելի վաղ այդ գումարը գնահատվում Էր 420 մլն դոլար: Հաշվի են առնված օգոստոսի 6-ից մինչեւ հոկտեմբերի 16-ն ընկած շրջանի տվյալները: