Աֆղանստանի նորընտրիր նախագահ Աշրաֆ Ղանին հոկտեմբերի 28-ին այցով ժամանել է Չինաստան: Սա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է պետության ղեկավարի պաշտոնում՝ չհաշված օրերս Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում ուշադրությունը կկենտրոնացվի տնտեսական կապերի ամրապնդման և չինական ներդրումների ներգրավման վրա:

 

Աֆղանստանը փորձում է նվազեցնել կախվածությունը միջազգային օգնությունից և պայքարում է թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ:

 

Աշրաֆ Ղանիի այցը երկրի համար հանգուցային է նոր դաշնակիցներ գտնելու առումով այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի առաքելությունը լքում է Աֆղանստանը: