Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին իր առաջին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

 

Վարչապետի մամլո ծառայության տեղեկությունների համաձայն' նա այսօր հանդես է գալու Հեյդար Ալիևի անվան կենտրոնում Շահ Դենիզի ֆինանսավորման մասին համաձայնագրի զեկույցով:

 

Ղարիբաշվիլին նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություների հետագա զարգացումը և ռազմավարական համագործակցության խնդիրները: Ղարիբաշվիլին հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ցանկություն է հայտնել Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական և էներգետիկ հարցերում համագործակցելու կապակցությամբ: Ընդ որում, նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում իր աջակցությունը հայտնելու համար. մեջբերում է Грузия-Online-ը: