Թուրքիայի իշխող կուսակցությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ նախագահի նոր նստավայրի անունը «Սպիտակ տուն» է: Ինչպես հաղղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական լրատվական կայքը, էրդողանի' Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ նախատեսվող ծրագրի մեջ, որը պաշտոնապես արդեն հրապարակվել է, նախագահի նստավայրը անվանված է որպես «Նախագահական պալատ»:
Հոկտեմբերի 29-ին' Հանրապետության 91-րդ տարվան նվիրված միջոցառումներն այս տարի առաջին անգամ տեղի կունենան նախկին նախագահական նստավայրից' Չանքայայի պալատից դուրս:
Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Էրդողանը որոշում է կայացրել այսուհետև չօգտագործել երկրի ողջ հանրապետական պատմության ընթացքում նախագահական նստավայրը հանդիսացող Չանքայայի պալատը: Այսպիսով, Էրդողանն հրաժարվել էր իբրև նախագահական նստավայր օգտագործել ժամանակին հայկական Քասաբյանների ընտանիքին պատկանած և Հայոց ցեղասպանության արդյունքում նրանցից խլված շինությունից: Խախտելով Թուրքիայի Հանրապետության արդեն 91-ամյա ավանդույթը' Էրդողանը որոշում էր կայացրել տեղափոխվել և նախագահական նստավայր դարձնել «Աթաթուրքի անտառային հողատարածք» անվանումը կրող տարածքում կառուցվող նոր շինությունը: