Բաղդադում բարձր են գնահատում Մոսկվայի ջանքերը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի կայքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարարի տեղակալ Միխաիլ Բոգդանովը ընդունել է Իրաքի դեսպան Իսմայիլ Մոհսենին Մոսկվայում:
«Հանդիպման ընթացքում ռուս-իրաքյան հարաբերությունների շուրջ մի շարք արդիական հարցեր են քննարկվել: Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հաշվի առնելով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները: Այս առումով, դեսպանը բարձր է գնահատել Ռուսաստանի՝ Իրաքին ցուցաբերած աջակցության արդյունավետությունը ահաբեկչական սպառնալիքին դիմադրելու հարցում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է օգնել Սիրիային ու Իրաքին ահաբեկչության դեմ մղվող պայքարում: