«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված սպասվում են ջրանջատումներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-20:00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի, Սարյան փող. 25-40, Բուզանդի փող. 51-ից բարձր, Ամիրյան փող. 18-ից բարձր, Պարոնյան փող. 1-15, Մաշտոցի պող. 3-9 համարների ջրամատակարարումը: