Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին' ծննդյան 85-ամ յակի կապակցությամբ' մաղթելով առողջություն և ամենայն բարիք:

 

ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացումն ապացուցում է համագործակցությանա մրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական շփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարևոր բաղադրիչ են,- ասել է ՀՀ ԱԺ նախագա հ Գալուստ Սահակյանը:

 

Նա իր խոսքում ընդգծել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական և քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջև ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում ևս խորհրդարանական բաղադրիչը կարևոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար:

 

Պարոն Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու
ուղղությամբ: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական և միջխորհրդարանական
հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը,- ասել է նա:

 

 

Նիկոլայ Ռիժ կովը շնորհավորել է Հայաստանին' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով և շնորհակալություն հայտնել հայկական կողմին' միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սա առաջին նիստն է:

 

«Երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագա
հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Անդրադառնալ ու ենք նաև տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների
ներդաշնակեցման հետ կապված հարցերին և տրանսպորտային առկա խնդիրներին՚,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

 

Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական և կբխի երկու երկրների ազգային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն քննարկվում են: Տնտեսության զարգացման արդյունավետ ուղիների որոնման խնդիրը մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն է:

 

Նա նշել է նաև, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրներից և կառուցել համագործակցության այնպիսի համակարգ,որն անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա: Նա շեշտել է, որ Եվրասիական ինտե գրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել հիմնարար սկզբունքներին: Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է:

 

Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ' հիմնված է փոխշահավետ համագործակցության և աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու դիրքորոշումները:

 


ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են զեկույցները, որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն և այդ դաշտում հետագա անելիքներին: