Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ռուս դերասան Միխայիլ Պորեչենկովի դեմ ռազմականացված կազմավորումներին մասնակցության համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկիին:

 

Երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Պորեչենկովն անձամբ է մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի ռմբակոծությանը:

 

Նրա դեմ գործը հարուցված է ռազմականացված կազմավորումներին մասնակցության համար, նրան կարող է սպառնալ 7-ից 12 տարի ազատազրկում: