«Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, 32 թատրոնի դերասան Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից ստացած վնասվածքի հետևանքով հայտնվել է անվասայլակին:

 

Lurer.com-ի թղթակիցը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ քրեական գործի հարուցումը մերժվել է.

 

«Հոկտեմբերի 26-ին իր կողմից արված հայտարարության հիման վրա նյութեր էր նախապատրաստվում, և որոշում է կայացվել Քր. Օր 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ստեղծված նյութերով քրեական գործի հարուցման մերժելու մասին»,- ասացին ոստիկանությունից:

 

Նշենք, որ արդեն ֆեյսբուքում խումբ է բացվել դերասանին օգնություն ցուցաբերելու համար:

Օգնության համար բացվել է հաշվեհամար'

ՀՀ դրամ 24100265048901

ԱՄՆ դոլար 24100265048902

ԵՎՐՈ 24100265048903: