Հունվարի 20-ին, ժամը 08-00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացած ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

 

«Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, որի արդյունքում պարզ կլինի զինվորի մահվան պատճառը»,-ասաց Մերի Սարգսյանը:

 

Էդիկ Շահնազարյանը բանակ էր զորակոչվել 2013թ. ձմեռային զորակոչին: