Ստամբուլի հայկական Շիշլի գերեզմանատանը նոր փոփոխություններ տեղի կունենան: Գերեզմանատանը կտեղադրվեն 2013 թվականին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հայտնաբերված հայկական գերեզմանի տապանաքարերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

 

Բացի այդ, գերեզմանատուն տեղափոխված տապանաքարերի դիմաց տեղադրվելու է արձան: Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե արդյոք Կոմիտասի արձանն է տեղադրվելու Շիշլիում, գերեզմանատան տնօրեն Նուբար Գյուզելդևլեթյանը նշել է, որ դեռևս որոշված չէ, թե ում արձանը կգանցնեվի: «Այս հարցում դեռևս հստակեցված ոչինչ չկա:

 

Կարող է լինել գերեզմանատան հիմնադիր պատրիարք Մաղաքիա Օրմանյանի, Կոմիտաս վարդապետի կամ որևէ այլ հայտնի անձի արձանը»,- ասել է Գյուզելդևլեթյանը:

 

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում իրականացրած շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 16 տապանաքարեր: Թաքսիմ հրապարակից հայտնաբերված տապանաքարերը թվագրվում էին 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարն ընկած ժամանակահատվածը:

 

Դրանցում կային հայերեն գրություններ, որոնց զգալի մասն ընթեռնելի էր: Տապանաքարերը տեղափոխվել էին Ստամբուլի հնագիտության թանգարան, որի ղեկավարությունն ուսումնասիրել էր քարերը: