Կացիններով եւ դանակներով զինված երկու պաղեստինցի Երուսաղեմում հարձակվել են սինագոգի վրա, ինչի արդյունքում 5 մարդ զոհվել է: Զոհվածներկ մեջ են նաեւ հարձակումն իրագործած երկու պաղեստինցիները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The Jerusalem Post թերթը:

 

Տուժել են նվազագույնը 9 մարդ: Նրանցից հինգը գտնվում են չափազանց ծանր վիճակում

 

Երուսաղեմի Հար-Նոֆ շրջանի սինագոգում գտնվող հավատացյալների վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի առավոտյան: Հարձակվողներից մեկի մոտ նաեւ ատրճանակ է հայտնաբերվել: Հարձակվողները գնդակահարվել են իրավապահ մարմինների կողմից: Տեղի ունեցածը որակվել է որպես ահաբեկչական գործողություն: