«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից՝ ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ այն այս պահին ուսումնասիրում են։ Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1–ի» գործն Է։
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: