Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր չէին համարվում, իսկ 2022-ի երկրորդ կիսամյակից սկսած դրանք սկսեցին որակվել առանձնապես ծանր հանցագործություններ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Գրանցված հանցագործությունների 80 տոկոսը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ են, հիմնականում կենցաղային հողի վրա կատարված: Քրեական դատավարության օրենսգրքով վարույթ նախաձեռնելու շեմը շատ է իջեցվել: Նախկինում եթե այդ դեպքերը որպես հանցագործություն չէին արձանագրվում, հիմա պարտադիր վարույթ է նախաձեռնվում»,-նշել է նա:

Անդրադառնլով ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայցերին՝ Աննա Վարդապետյանն ասել է, որ արդեն իսկ 100-ից ավելի հայցեր են ներկայացվել դատարան. «2023-ին վերջնականապես ձեւավորվեցին հակակոռուպցիոն դատարանները:

Այս պահի դրությամբ 1,3 մլրդ դոլարի ավելի հայց ունենք: Այս թիվը կարող է ավելանալ, որովհետեւ որոշ գույքեր կան, որոնց շուկայական արժեքները դեռեւս հաշվարկված չեն, նաեւ իրավաբանական անձանցում մասնակցությունը գնահատված չէ»: