Զենքի վաճառքի միջազգային պայմանագիրը դեկտեմբերի 24-ից պաշտոնապես մտել է ուժի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Կոնվենցիան, որը կոչված է սահմանելու սովորական սպառազինությունների շուրջ գործարքների միասնական ստանդարտներ, անդամ երկրների կողմից 50 վավերացումների անհրաժեշտ շեմը հաղթահարել Է սեպտեմբերի 24-ին: Փաստաթղթի տեքստի հա մաձայն՝ այդ պահից մինչեւ դրա ուժի մեջ մտնելը պետք է անցներ 90 օր:

 

Այսօրվա դրությամբ միջազգային պայմանագիրն ստորագրած երկրների թիվը հասնում է 130-ի, որոնցից 60-ը վավերացման գրերը հանձնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որը կոնվենցիայի պայմանագրապահն Է:

 

Զենքի վաճառքի միջազգային պայմանագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել Է 2013 թվականի ապրիլի 3-ին: Դրա օգտին քվեարկել Է 154 պետություն, դեմ են հանդես եկել Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Սիրիան: Եվս 23 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ձեռնպահ են մնացել:

 

Սպառազինությունների համաշխարհային շուկայի տարեկան շրջանառությունը կազմում Է շուրջ 85 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: