Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երեկ մեկն ինձ հարցնում է, թե Կզլ Հաջիլին հայկակա՞ն է, որ ասում եք հայկական բնակավայրեր են տալիս Ադրբեջանին։ Ասում եմ եղբայր, եթե միայն անունով ենք ենթադրություններ անելու, ես քեզ հարց տամ։ Վանաձորի նախկին անունը Ղարաքիլիսա է, Սպիտակի նախկին անունը Համամլու, հիմա դրանք հայկակա՞ն են, թե՞ թուրքական։
Արցախից սկսած էդ մարդը նույն տակտիկայով է հանձնում։ Երբ Արցախն իր համար դարձավ Ղարաբաղ, կորցրեցինք Արցախը, Շուռնուխն ու Որոտանը սկսեց անվանել թուրքական անուններով, դրանք էլ նվիրեցինք բանավոր պայմանավորվածությամբ, հիմա հերթը Տավուշի գյուղերինն է։
Եթե այս շղթան չկանգնի, հաջորդիվ իհարկե խոսելու է Քյարքիի մասին, որը Տիգրանաշենն է...
Վերջիվերջո հյուսիսում եւ հարավում միջպետական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Արթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետք, ապազգային շղթան կանգնեցնել է պետք»։