Այսօր տելեգրամյան ալիքներից մի քանիսում հայտնվեց տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նամակով դիմել է Ֆինանսների նախարարություն՝ խնդրելով ավելացնել ԱԺ-ին տրվող բյուջեն, որպեսզի հնարավորություն լինի պատգամավորների համար մշտական անհատական անվտանգություն ապահովել:
Ակնհայտ է, որ երկրում ստեղծված իրավիճակը, իշխանությունների քայլերի դեմ բողոքի ալիքը լուրջ անհանգստություն է պատճառում շարքային ՔՊ-ականներին: Նրանք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումների, միակողմանի զիջումների արդյունքում իրենք էլ են հայտնվում հանրային պարսավանքի թիրախում: Ուշագրավ է, որ ժողովրդի անունից պարբերաբար խոսացող ՔՊ-ականները փաստորեն որոշել են պաշտպանվել այդ ժողովրդից, թերևս նրանք հասկանում են որ իրենց քայլերը բնավ էլ չեն բխում այդ ժողովրդի շահերից և հասկանում են, որ իրենց միակ հենարանն այս պահին ուժայիններն են:
Ակնհայտ է, որ ՔՊ-ականները շտապում են ապահովագրել իրենց վերջին պահին Փաշինյանի կողմից քցվելուց, ի վերջո նրանք հասկանում են, որ Փաշինյանը գուցե և հասցնի ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում ընտանյոք հանդերձ լքել երկիրը: Հիշեցնենք, որ նախորդ տարի լուրեր տարածվեցին, որ Փաշինյանը Կանադայում 3․700․000 դոլար արժեքով բնակարան է գնել և չի բացառվում, որ կարող է օգտագործել Կանադայի վարչապետի հետ ձևավորված իր մտերիմ հարաբերությունները՝ այս երկրում ապաստանելու համար: Իսկ շարքային ՔՊ-ականները մնալու են միայնակ, անգամ իրավապահների պաշտպանությունը կարող է երկար չտևել, ի վերջո գալու է մի պահ, երբ իրավապահ համակարգն էլ անցնելու է ժողովրդի կողմը: Իսկ ի՞նչ են անելու ՔՊ-ականները: Հենց այս հարցն է, որ իրենք պետք է տան իրենց և քանի ուշ չէ՝ կանգնեն սեփական ժողովրդի կողքին: