Չինաստանում գործող խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող խմբի տարածած հաղորդագրության համաձայն' Չինաստանում Gmail-ի մեծ քանակությամբ հասցեներ արգելափակվել են հանգստյան օրերին։ Օգտատերերի խոսքերով՝ ծառայությունը հասանելի չի եղել նաև երկուշաբթի օրը, հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով The Guardian-ը:

 

Gmail-ի խափանումը կարող է դժվարացնել էլեկտրոնային հաղորդակցությունը Չինաստանում գործող ընկերությունների համար, որոնք օգտագործում են Google-ի Gmail-ն իրենց կորպորատիվ նամակների համակարգի համար:

 

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունին նշել է, որ նա տեղյակ չէ Gmail-ի արգելափակման մասին՝ հավելելով, որ կառավարությունն աշխատում է օտարերկրացի ներդրողների համար լավ բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ: