Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում երեկ ՊՍԺ-ի հետ 1:1 հաշվով ավարտած հանդիպմանը, նշել է, որ գոհ է արդյունքից:

«Մենք կարող էինք և պարտվել, ուստի կարծում եմ՝ արդյունքը մեզ համար դրական է: Չեմ ասի, որ շատ լավ է, քանի որ ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում: Սակայն դրական արդյունքի հասանք ուժեղ ակումբի դեմ խաղում, որի կազմում խաղում են ֆանտաստիկ ֆուտբոլիստներ»,- Մոուրինյուն ասել է ITV1-ին տված հարցազրույցի ժամանակ: