Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը սրում է կոռուպցիան մաքսատանը, ինչպես նաև զբաղվում է կեղծ բարեփոխումների իրականացմամբ: Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:

 

 

Սաակաշվիլին նշել է, որ կառավարության նախաձեռնությունը կայանում է նրանում, որ ապրանքների մաքսազերծմամբ, որոնք գալիս են Ուկրաինա, զբաղվում է պետական ֆիսկալ ծառայությունը ոչ թե փաստացի գնով, ինչպես նախկինում էր, «սպանում է բիզնեսը» և հանգեցնում է մաքսատանը կոռուպցիայի աճի:

 

 

Նշենք, որ Սահակաշվիլին նախկինում նույնպես հարձակվել է Յացենյուկի վրա: Ավելի վաղ Օդեսայի շրջանի նահանգապետը քննադատել է Ուկրաինայի կառավարությանը, որը, ըստ նրա, վերահսկվում է օլիգարխների կողմից: Յացենյուկը ստի մեջ է մեղադրել Սաակաշվիլիին և նշել, որ նման մեղադրանքները բխում են դժվարություններից և բարեփոխումների դիմադրությունից, որոնց նա բախվում է' զբաղեցնելով նահանգապետի պաշտոնը: