Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը աշխարհի տարբեր երկրներից հետ է կանչում 800 հազար Chevrolet Silverado 1500 և GMC Sierra 1500 տեսակի ավտոմեքենաները: Ինչպես հաղորդում է life.ru-ն, խնդիրը կապված է ղեկի կառավարման հետ:

Նշվում է, որ նշված մեքնենաների ղեկի էլեկտրական ուժեղացման համակարգը կարող է ժամանակավոր շարքից դուր գալ, հատկապես ոչ բարձր արագության ներքո մանևրելու ժամանակ:

Նշվում է, որ հետ են կանչվում 2014 թվականի մոդելները, որոնց հիմնական մասը վաճառվել է ԱՄՆ-ում: